ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Կոնտե. Իբրահիմովիչը մեծագույն ֆուտբոլիստ է

Կոնտե. Իբրահիմովիչը մեծագույն ֆուտբոլիստ է
16.04.2017 | 08:23

«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է ՄՅՈՒ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի մասին:

«Զլատանն իր կարիերայի գագաթնակետում է: Նա մեծագույն ֆուտբոլիստ է, որ ոչ միայն ավարտում է գրոհները, բայց և խաղում է թիմի հետ: Ըստ իս, նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Մենք պետք է շատ կազմակերպված և ուշադիր գործենք պաշտպանությունում, քանի որ գրոհների ժամանակ նա տուգանային հրապարակում շատ վտանգավոր է: Երբ նա ստանում է գնդակը, իրենից սպառնալիք է ներկայացնում: Իմ ֆուտբոլիստները պետք է խաղը շատ ուշադիր անցկացնեն և կենտրոնանան նրան հսկելու, ինչպես նաև մրցակցի ամբողջ թիմին հսկելու վրա, ոչ թե մեկ ֆուտբոլիստի»,- Կոնտեի խոսքերն է փոխանցում «Չելսիի» պաշտոնական կայքը:

Դիտվել է՝ 859

Մեկնաբանություններ