Իրանի հյուսիս-արևմուտքում ջրհեղեղի զոհ է դարձել 17 մարդ՝ հայտնում է Արևելյան Ադրբեջան նահանգի Ճգնաժամային իրավիճակների վարչության ղեկավար Հալիլ Սաեյին: 14 դի հայտնաբերվել է Աջաբշիր մարզում, ևս 3-ը՝ Ազերշահր շրջանում։ Ջրհեղեղի հետևանքով տուժել է 37 մարդ։
IRNA գործակալությունը՝ հղում անելով Սաեյին, հայտնել է, որ որոնողափրկարարական գործողությունները շարունակվում են։