Չիլիում 6 մագնիտուդով երկրաշարժ է եղել՝ հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Ցնցումները վաղ առավոտյան գրանցվել են Սան-Պեդրո-դե-Ատակամա բնակավայրից 88 կմ հարավ-արևելք: Երկրաշարժի օջախը գտնվում է 112 կմ խորությամբ:
Զոհերի և ավերածությունների մասին առայժմ տեղեկություններ չկան: