Հյուսիսային Կորեան պատրաստ է պատասխանել ԱՄՆ միջուկային հարձակումներին նմանատիպ հարվածներով՝ հայտարարել է Հյուսիսային Կորեայի բանակի փոխմարշալ Չխվե Ռյոն Հեն՝ փոխանցում է BBC-ին:
«Մենք պատրաստ ենք պատասխանել լայնածավալ պատերազմին՝ լայնածավալ պատերազմով, միջուկային պատերազմին՝ միջուկային պատերազմով»,- ասել է նա` ելույթ ունենալով Հյուսիսային Կորեայի հիմնադիր Կիմ Իր Սենի 105-ամյակին նվիրված միջոցառմանը: Շքերթում առաջին անգամ ներկայացվել են բալիստիկ հրթիռներ, որոնք արձակվում են սուզանավից: