ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Կարեն Դեմիրճյանի ծննդյանը նվիրված հոբելյանական երեկո

Կարեն Դեմիրճյանի ծննդյանը նվիրված հոբելյանական երեկո
16.04.2017 | 12:51

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` ապրիլի 17-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա հայ մեծանուն քաղաքական և պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի ծննդյան 85-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն:

Հանդես կգան ՀՀ վաստակավոր արտիստներ` Առնոլդ Քոչարյանը, Սարգիս Աղամալյանը, Պերճ Քարազյանը, օպերային թատրոնի արտիստներ` Աննա Մնացականյանը, Լիպարիտ Ավետիսյանը, Արծվիկ Դեմուրչյանը, Վարսենիկ Ավանյանը, Սոֆիա Թումանյանը, Թամարա Դադոյանը: Ելույթ կունենան Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը և երգչախումբը. դիրիժորներ՝ Ջանլուկա Մարչանո և Աթանես Առաքելյան, գլխավոր խմբավար՝ Ռադիկ Մելիքյան:

Մուտքը՝ հրավիրատոմսերով:

Դիտվել է՝ 1083

Մեկնաբանություններ