ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Էրդողան. «Այո»-ի հաղթանակը դաս կլինի Արևմուտքին

Էրդողան. «Այո»-ի հաղթանակը դաս կլինի Արևմուտքին
16.04.2017 | 16:05

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը քարոզարշավն ամփոփել է Ստամբուլում կայացած մեծ հանրահավաքի ժամանակ: Դիմելով կողմնակիցներին՝ Էրդողանը հայտարարել է․ «Ես կոչ եմ անում Թուրքիայի քաղաքացիներին այնպիսի բարեփոխումների սկիզբ դնել, որ Արևմուտքն ու ահաբեկիչները պարզապես խենթանան: «Այո»-ի օգտին քվեարկությունը դաս կլինի Արևմուտքի համար»: Այսօր Թուրքիան քվեարկում է:


Ըստ գործող Սահմանադրության, նախագահը հիմնականում ունի ներկայացուցչական լիազորություններ: Եթե բարեփոխումների օգտին քվեարկի ընտրողների կեսից ավելին, Թուրքիայի խորհրդարանին վերապահված լիազորություններից շատերը կփոխանցվեն նախագահին, վարչապետի պաշտոնը կլուծարվի, կսահմանվեն փոխնախագահների պաշտոններ: Նախագահը կստանա բյուջե կազմելու, քաղաքական կուսակցության անդամ լինելու, օրենքի ուժ ունեցող հրամանագրեր արձակելու, կառավարության կառուցվածքը փոխելու, խորհրդարանը լուծարելու, արտակարգ դրություն հայտարարելու, բարձրաստիճան դատավորներին նշանակելու, խորհրդարանի կարծիքը հաշվի չառնելով կառավարության անդամներին նշանակելու իրավունքներ: Նախագահի պաշտոնավարման բոլոր նախորդ ժամկետներն այլևս ուժը կորցրած կհամարվեն, և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կստանա մինչև 2029-ը նախագահելու հնարավորություն:

Դիտվել է՝ 854

Մեկնաբանություններ