ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Սա Թրամփի հայտն էր. Սիրիան պարզապես նրա ձեռքի տակ ընկավ

Սա Թրամփի հայտն էր. Սիրիան պարզապես նրա ձեռքի տակ ընկավ
16.04.2017 | 16:49

ԱՄՆ հրթիռային հարվածները Սիրիայի Շայրաթ ավիաբազային՝ ի պատասխան Իդլիբում ենթադրաբար կառավարական ուժերի կողմից քաղաքացիական բնակչության դեմ քիմիական զենքի կիրառման, Թրամփի հայտն է, որ ինքը ուժեղ և վճռական նախագահ է՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է ռուսաստանցի արևելագետ, Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին. «Սա Թրամփի հայտն է, որ ինքը ուժեղ և վճռական նախագահ է: Սիրիան պարզապես նրա ձեռքի տակ ընկավ»:


Հարցին՝ այս իրադարձությունները ինչպե՞ս կանդրադառնան ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հարաբերությունների վրա, արևելագետը պատասխանեց, որ «ԱՄՆ-ի հանդեպ վստահությունը Ռուսաստանում մոտ է զրոյին՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»: Ինչ վերաբերում է սիրիական հակամարտության սրացման հնարավոր ազդեցություններին Հարավային Կովկասի տարածաշրջանի, Հայաստանի ու Ղարաբաղյան հակամարտության վրա, Սատանովսկին կարծում է, որ այս ամենը որևէ կապ չունի ոչ Հայաստանի և ոչ էլ Լեռնային Ղարաբաղի հետ: Փորձագետը անդրադարձավ նաև հարցին, թե Սիրիայի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունները և Թուրքիայի հրապարակային աջակցությունը ԱՄՆ-ին ինչպե՞ս կազդեն ռուս-թուրքական հարաբերությունների վրա, և որքանո՞վ են ընդհանրապես ռուս-թուրքական հարաբերությունները ազդում Հայաստանի անվտանգության միջավայրի վրա:

«Թուրքիայի հանդեպ վստահությունը Ռուսաստանում ավելին չէ, քան ԱՄՆ-ի հանդեպ: Նույնիսկ ավելի քիչ է: Սակայն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերությունները կախված չեն Թուրքիայի հետ իր հարաբերություններից»,- նշեց Եվգենի Սատանովսկին:

Դիտվել է՝ 949

Մեկնաբանություններ