ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Յունկերը Թուրքիային կոնսենսուսի կոչ է արել սահմանադրական փոփոխություններն իրագործելիս

Յունկերը Թուրքիային կոնսենսուսի կոչ է արել սահմանադրական փոփոխություններն իրագործելիս
17.04.2017 | 19:59

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և հարևանության ու ընդլայնման քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յ. Հանը թուրքական ղեկավարությանը կոչ են արել բնակչության շրջանում հասնել «առավելագույն կոնսենսուսի» սահմանադրական փոփոխություններն իրագործելիս։

Համատեղ հայտարարությունում ասվում է, որ իրենք «առավելագույն կոնսենսուսի» կոչ են անում՝ հաշվի առնելով հանրաքվեի ժամանակ ստացված ձայների ոչ մեծ տարբերությունն ու սահմանադրական փոփոխությունների երկարաժամկետ հետևանքները։ Նրանք սպասում են ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի դիտորդական առաքելությունների գնահատականներին, այդ թվում` հանրաքվեի ժամանակ հնարավոր խախտումների վերաբերյալ։

Դիտվել է՝ 856

Մեկնաբանություններ