ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Թրամփը շնորհավորել է Էրդողանին

Թրամփը շնորհավորել է Էրդողանին
18.04.2017 | 13:58

Չնայած արևմտյան դիտորդների կոշտ գնահատականներին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեում հաղթանակի կապակցությամբ:

Սպիտակ տան փոխանցմամբ՝ երկու պետությունների ղեկավարները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են նաև Սիրիայի հարցը, մասնավորապես՝ ինչպես միասնաբար գործել ահաբեկչական խմբավորումների դեմ:

Դիտվել է՝ 856

Մեկնաբանություններ