ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

«Գող, մարդասպան Էրդողան»՝ բողոքի ցույցեր Թուրքիայում

«Գող, մարդասպան Էրդողան»՝ բողոքի ցույցեր Թուրքիայում
18.04.2017 | 14:00

Հազարավոր ցուցարարներ Ստամբուլի և Թուրքիայի այլ քաղաքների փողոցներ են դուրս եկել՝ բոյկոտելու հանրաքվեի արդյունքները, որոնց համաձայն՝ նախագահ Ռեջեփ Էրդողանը միանձնյա կառավարման հզոր հնարավորություն է ստանում:


Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ 13 ցուցարար ձերբակալվել է Անթալիայում: «Գող, մարդասպան Էրդողան» բացականչություններով Ստամբուլի Քադիքյոյ թաղամասում ցուցարարները անցել են Գերագույն ընտրական մարմնի շենքի կողքով: Նրանց բարկացրել է, որ վերջին րոպեներին փոխվել են քվեարկության կանոնները, և ավելի քան մեկ միլիոն առանց դրոշմանիշի քվեաթերթիկ վավեր է ճանաչվել: Այդ անկանոնությունների մասին բարձրաձայնել են նաև եվրոպական դիտորդներն ու Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը, սակայն Թուրքիայի իշխանությունները պնդում են, թե հանրաքվեն մաքուր է անցել:

Դիտվել է՝ 931

Մեկնաբանություններ