ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Մեյը առաջարկում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Մեյը առաջարկում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ
19.04.2017 | 01:23

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մտադիր է հունիսի 8-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել՝ հաղորդում է Reuters-ը: Ավելի վաղ բրիտանական կառավարությունը բազմիցս հերքել էր մինչև 2020-ը ընտրությունների անցկացման հնարավորությունը:

Մեյը հայտարարել է, որ նոր ընտրությունների անցկացումը հարկավոր է, որ կայունություն ապահովվի, երբ երկիրը սկսել է բանակցությունները Եվրամիությունից դուրս գալու հարցով:

Դիտվել է՝ 765

Մեկնաբանություններ