ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Ֆրանսիայի նախագահի ընտրության երկրորդ փուլի դեպքում Լը Պենը կպարտվի թե Մակրոնին, թե Ֆիյոնին

Ֆրանսիայի նախագահի ընտրության երկրորդ փուլի դեպքում Լը Պենը կպարտվի թե Մակրոնին, թե Ֆիյոնին
19.04.2017 | 01:24

Ֆրանսիայի նախագահի թեկնածու, անկախ կենտրոնամետ քաղաքական գործիչ Էմանուել Մակրոնը նախագահական ընտրությունների երկրորդ փուլի դեպքում կստանա 68 տոկոս ձայն, իսկ ծայրահեղ ազգայնական թեկնածու Մարին լը Պենը՝ 36 տոկոս՝ ըստ վերջին հարցման, որ անցկացրել է OpinionWay սոցիոլոգիական ծառայությունը:

Եթե երկրորդ փուլ դուրս գա հանրապետականների թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը, նրա օգտին կքվեարկի ընտրողների 58 տոկոսը, Լը Պենի օգտին՝ 42 տոկոսը: Ընտրությունների առաջին փուլում Մակրոնը հնարավոր է ստանա 23 տոկոս ձայն, Լը Պենը՝ 22 տոկոս, Ֆիյոնը՝ 20, Ժան-Լյուկ Մելանշոնը՝ 19 տոկոս:


Ֆրանսիայի նախագահական ընտրությունները կանցկացվեն ապրիլի 23-ին, հնարավոր երկրորդ փուլը՝ մայիսի 7-ին:

Դիտվել է՝ 838

Մեկնաբանություններ