ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Շոտլանդիան քննադատել է խորհրդարանի վաղաժամկետ ընտրությունների Մեյի որոշումը

Շոտլանդիան քննադատել է խորհրդարանի վաղաժամկետ ընտրությունների Մեյի որոշումը
19.04.2017 | 01:46

Շոտլանդիայի ազգային կուսակցության (ՇԱԿ) առաջնորդ Նիկոլա Սթերջենը կարծում է, որ վարչապետ Թերեզա Մեյը խորհրդարանի վաղաժամկետ ընտրություններ հայտարարելու ճանապարհով մտադիր է ԵՄ-ի կազմից երկրի դուրս գալուն հասնել խիստ պայմաններով և կառավարության ղեկավարի դիրքորոշումը գնահատում է որպես շատ մեծ սխալ՝ հայտարարել է քաղաքական գործիչը՝ մեկնաբանելով խորհրդարանի վաղաժամկետ ընտրությունների անցկացումը հունիսի 8-ին նշանակելու Մեյի որոշումը:

«Թորիները հնարավորություն են փնտրում՝ Մեծ Բրիտանիան աջ տեղաշարժել, նրան ստիպել անցնելու կոշտ Brexit-ի միջով և (բյուջետային վճարումների) նոր կրճատումներ կատարել»,- գրել է քաղաքական գործիչը Twitter միկրոբլոգի իր էջում: Սթերջենը հայտարարել է, որ վաղաժամկետ կամարտահայտումը «ամրացնում է Շոտլանդիային սեփական ապագան ինքնուրույն որոշելու իր իրավունքի հարցում»՝ Մեյի որոշումը համարելով «հսկայական քաղաքական սխալ»:

Դիտվել է՝ 852

Մեկնաբանություններ