ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Եգիպտոսում 3,5 հազար տարվա մումիաներ են գտել

Եգիպտոսում 3,5 հազար տարվա մումիաներ են գտել
19.04.2017 | 01:54

Եգիպտոսի հայտնի Լյուքսորի դաշտավայրի կողքին Դրա-Աբուլ-Նագա դամբարանադաշտում վեց մումիաներ են գտնվել վառ նկարազարդված փայտե դագաղներում՝ շրջապատված հազարավոր արձանիկներով: Հնությունների նախարարությունը տեղեկացնում է, որ գտածոները 3500 տարվա վաղեմության են և պատկանում են նոր թագավորության դարաշրջանին, որ հնագետները թվագրում են մ.թ.ա. 1550-1069 թթ.: Լյուքսորի Հնությունների թանգարանի տնօրեն Մոստաֆա Վազիրին լրագրողներին ասել է, որ Արքաների հովտում XVIII դինաստիայի հուղարկավորումները հայտնի էին անցյալ դարասկզբից, բայց հնագետները չէին կարողանում գտնել դամբարանի մուտքը:

Հնությունների նախարար Խալեդ Էնանին կարծում է, որ գտածոն բացառիկ կարևոր է, դամբարանները հիանալի պահպանված են: Հազարավոր դամբանական արձանիկների մեջ կան տերակոտե, փայտե, հախճապակե գտածոներ, որոնց կողքին գտնվել են սկիհներ թեմատիկ խորհրդանշաններով: Գիտնականների խոսքով՝ Т-աձև դամբարանը բնորոշ է Նոր թագավորությանը, հուղարկավորման տարածքը տանում է դեպի ուղղանկյուն սրահ միջանցքով ու ներքին սենյակով: Հնագետները վստահ են, որ գտնված մումիաները միայն սկիզբն են՝ ներքին սենյակում գտնվել են ավելի ուշ շրջանի՝ XXI դինաստիայի հուղարկավորումներ: Մասնագետները մտադիր են պարզել մումիացված մարդկանց մահվան պատճառները, նրանց տոհմային պատկանելությունը և կյանքի հանգամանքները: Լյուքսորի հարթավայրի Արքաների հովիտը 1979-ից ՅՈՒՆԵՍԿՕ-ն ճանաչել է համամարդկային ժառանգություն:

Դիտվել է՝ 1093

Մեկնաբանություններ