ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Ռուսական ռազմաբազայի անհետ կորած զինծառայողը 35-ամյա Դմիտրի Լոշմանովն է

Ռուսական ռազմաբազայի անհետ կորած զինծառայողը 35-ամյա Դմիտրի Լոշմանովն է
19.04.2017 | 14:59

Հայաստանի ոստիկանությունը որոնում է Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողին, որ ապրիլի 16-ից համարվում է անհետ կորած:
«Ապրիլի 18-ին, ժամը 11.10-ին, ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ ՌԴ քաղաքացի, 1982 թ. ծնված Դմիտրի Լոշմանովը ապրիլի 16-ին, ժամը 9.30-ի սահմաններում, դուրս է եկել զորամասից գնումներ կատարելու նպատակով և չի վերադարձել:


Դ. Լոշմանովի արտաքին նկարագիրն է՝ հասակը մոտ 170 սմ, միջին կազմվածքով, հագին եղել է մոխրագույն մարզահագուստ, սև կիսաբաճկոն և սպորտային կոշիկներ»,- նշված է հայտարարությունում: Նրա գտնվելու վայրի վերաբերյալ որևէ տեղեկություն ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել Մուշի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02, (0312) 5-85-54, 3-18-61, 093-32-39-80 հեռախոսահամարներով։

Դիտվել է՝ 861

Մեկնաբանություններ