ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Ի՞նչ կարգախոսով են հանդես գալու ՀՀԿ-ն ու «Ելքը» Երևանի ավագանու ընտրություններին

Ի՞նչ կարգախոսով են հանդես գալու ՀՀԿ-ն ու «Ելքը» Երևանի ավագանու ընտրություններին
19.04.2017 | 15:00

Մայիսի 14-ի Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ-ն մասնակցում է «Հանուն Երևանի» կարգախոսով՝ ասաց կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը։ «Ելք» դաշինքի կարգախոսն է՝ «Երևան ջան, ելք կա»: Դաշինքը տեսահոլովակ է նկարահանում, որտեղ երգելու է նաև դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:

«Ելքը» հայտարարել է, որ ապրիլի 21-ին Մոսկովյան, Իսահակյան և Տերյան փողոցներին հարող հատվածից երթ է անելու դեպի Հյուսիսային պողոտա - Տերյան խաչմերուկին հարող տարածք, որտեղ կկայանա հավաք և համերգ: «Երկիր ծիրանին» կարգախոսը կհայտնի ապրիլի 21-ին:

Դիտվել է՝ 857

Մեկնաբանություններ