ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Էրդողանի վարկաբեկված տրիումֆը

Էրդողանի վարկաբեկված տրիումֆը
19.04.2017 | 15:02

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լիազորությունների ընդլայնման հարցով հանրաքվեն նախատեսվածի պես չանցավ՝ հաղորդում է The Wall Street Journal-ը: Իսլամին հակված բռնապետը հուսադրող աջակցության հույս ուներ, սակայն հաղթել է նվազագույն առավելությամբ, իսկ քվեարկության ժամանակ տեղ գտած խախտումները բիծ են թողնում նրա հաղթանակի վրա: Թուրք հասարակությունն ավելի է բևեռացվել, ինչը կարող է հանգեցնել անկայունության աճի:

Էրդողանի ճամբարի օգտին քվեարկել է 51,2 տոկոսը, միևնույն ժամանակ խոշոր քաղաքները, այդ թվում՝ Անկարան և նույնիսկ Ստամբուլը, որտեղ Էրդողանը եղել է քաղաքապետ, դեմ են քվեարկել հանրաքվեում: «Երկրի ընտրական հանձնաժողովը վերջին պահին որոշում կայացրեց հաշվի առնել առանց պետական կնիքի քվեաթերթիկները: Ժողովրդահանրապետական կուսակցությունը հայտարարեց, որ այդ քայլը և մի շարք այլ խնդիրներ կասկածի տակ են դնում շուրջ 2,5 միլիոն քվեաթերթիկներ»,- ասվում է հոդվածում:
Եվրոպայի խորհրդի և ԵԱՀԿ դիտորդները քննադատել են ընտրական հանձնաժողովի այդ որոշումը: Բացի այդ, քաղաքական ակտիվիստներին թույլ չեն տվել միջոցառումներ անցկացնել նախընտրական քարոզարշավի ժամանակ:

Դիտվել է՝ 839

Մեկնաբանություններ