ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Մոսկվան Աբխազիայով ռուսական բեռների տարանցումը վերականգնելու հարցում խնդիր չի տեսնում

 Մոսկվան Աբխազիայով ռուսական բեռների տարանցումը վերականգնելու հարցում խնդիր չի տեսնում
20.04.2017 | 08:54

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, թե Մոսկվան խնդիր չի տեսնում Աբխազիայով ռուսական բեռների տարանցիկ փոխադրումները վերականգնելու համար: Աբխազիայի ղեկավար Ռաուլ Խաջիմբայի հետ հանդիպումից հետո, մամուլի ասուլիսում, պատասխանելով աբխազական երկաթուղին վերաբացելու, դեպի Հայաստան և Վրաստան տարանցումը վերականգնելու հնարավորության հարցին, Լավրովն ասել է, թե հանդիպմանը այդ հարցը շոշափվել է:

«Ռուսական կողմը որևէ խնդիր չի տեսնում տարանցումը վերականգնելու համար: Դրա համար նույնիսկ իրավական հիմք կա: Այն կարող է հենվել Ռուսաստանի և Առևտրի համաշխարհային կազմակերպության միջև 2011-ին ձեռք բերված համաձայնությունների վրա»,- ասել է Լավրովը։ Նա հավելել է. «Մենք գիտենք, որ մեր հայաստանցի գործընկերները հետաքրքրված են, որ տարանցումը վերականգնվի: Այսօր Աբխազիայի նախագահն ասաց, որ առարկություն չունի: Հարցն արդեն մեզնից չի կախված, այլ այն երկրներից, որտեղ տարանցումը կարող է հասնել»։

Դիտվել է՝ 710

Մեկնաբանություններ