ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Թուրքիայի սահմանադրական հանրաքվեն չեղյալ համարելու դիմումը մերժվեց

Թուրքիայի սահմանադրական հանրաքվեն չեղյալ համարելու դիմումը մերժվեց
20.04.2017 | 08:57

Թուրքիայի Գերագույն ընտրական հանձնաժողովը մերժել է սահմանադրական հանրաքվեն չեղյալ համարելու ընդդիմության դիմումը: «Անադոլու» գործակալության հաղորդմամբ, հանձնաժողովի 10 անդամներից 9-ը դեմ են քվեարկել դիմումին:


Նախօրեին ընդդիմադիր Ժողովրդահանրապետական, ապա Ժողովուրդների դեմոկրատական և «Վաթան» կուսակցությունները դիմել էին Գերագույն ընտրական հանձնաժողովին` հայտարարելով, թե չեն ճանաչում հանրաքվեի արդյունքները և պահանջում են կրկնել: «Ոչ»-ի կողմնակիցները պնդում են, թե հանրաքվեի ընթացքում անօրինականություններ են տեղի ունեցել, որոնք էլ ապահովել են «այո»-ի հաղթանակը: Ընդդիմության գլխավոր դժգոհությունը Գերագույն ընտրական հանձնաժողովի` առանց կնիքի քվեաթերթիկները վավեր համարելու որոշումն է: Հանձնաժողովը այդ որոշումը օրինական է համարել:

Ժողովրդահանրապետական կուսակցության փոխնախագահ Բյուլենթ Թեզջանը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում բողոքարկելու են Գերագույն ընտրական հանձնաժողովի որոշումը:

Դիտվել է՝ 787

Մեկնաբանություններ