ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Եվրահանձնաժողով. Brexit-ի բանակցությունները կսկսվեն հունիսին

Եվրահանձնաժողով. Brexit-ի բանակցությունները կսկսվեն հունիսին
20.04.2017 | 09:01

Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու բանակցություններն սկսվելու են հունիսին՝ հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սհինասը:

Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հեռախոսազրույցում պայմանավորվել են Brexit-ի բանակցություններն սկսել Միացյալ Թագավորությունում հունիսի 8-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո:

Դիտվել է՝ 848

Մեկնաբանություններ