ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Սամվել Բաբայանը կշարունակի մնալ անազատության մեջ

Սամվել Բաբայանը կշարունակի մնալ անազատության մեջ
21.04.2017 | 16:11

Վերաքննիչ քրեական դատարանն ապրիլի 21-ին, մերժեց առաջին ատյանի դատարանի կալանքի մասին որոշման դեմ Արցախի հերոս Սամվել Բաբայանի շահերի պաշտպանի բողոքը: Լրագրողների հետ զրույցում պաշտպան Ավետիս Քալաշյանը նշեց, որ նյութերին ծանոթանալուց հետո պատրաստվում է դիմել Վճռաբեկ դատարան. եթե Վճռաբեկ դատարանը ևս մերժի, պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

«Ինձ համար այս որոշումը սպասելի էր, անակնկալ չէր: Դատարանն այնքան էլ ազատ չէր, կաշկանդված էր»,-ասաց նա: Սամվել Բաբայանը որոշման հրապարակմանը ներկա չի եղել:

Դիտվել է՝ 1039

Մեկնաբանություններ