ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Պուտինն ու Էրդողանը մայիսի 3-ին կհանդիպեն Սոչիում

Պուտինն ու Էրդողանը մայիսի 3-ին կհանդիպեն Սոչիում
22.04.2017 | 01:24

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հանդիպելու են մայիսի 3-ին, Սոչիում՝ տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հավելելով, որ հանդիպման օրակարգի հիմնական հարցը սիրիական ճգնաժամն է լինելու։

Ապրիլի 18-ին Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։

Դիտվել է՝ 1093

Մեկնաբանություններ