ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և Թրամփը հանդիպել են առաջին անգամ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և Թրամփը հանդիպել են առաջին անգամ
22.04.2017 | 12:52

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը առաջին հանդիպումն է անցկացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ հայտնել է գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«Գլխավոր քարտուղարը և նախագահը պայմանավորվել են մոտակա ժամանակում կրկին հանդիպել: Գլխավոր քարտուղարի կարծիքով` նա ՄԱԿ-ի և ԱՄՆ-ի միջև համագործակցությունը գնահատել է կառուցողական»,- ասել է Դյուժարիկը, նշելով, որ նրանց միջև եղել է հետաքրքիր քննարկում: Նրա խոսքերով` հանդիպումը տևել է 10-15 րոպե:

Դիտվել է՝ 1060

Մեկնաբանություններ