ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Տարոն Մարգարյանը՝ Մարուքյանի և Փոստանջյանի հայտարարությունների մասին

Տարոն Մարգարյանը՝ Մարուքյանի և Փոստանջյանի հայտարարությունների մասին
22.04.2017 | 23:45

Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ մրցակից է համարում ընտրություններին մասնակից քաղաքական ուժերին. «Մեկ կուսակցություն է մասնակցում ընտրություններին և մեկ դաշինք: Մենք բոլորին էլ մրցակից ենք համարում: Չենք թերագնահատում ոչ մեկին»:

Քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի մեղադրանքների վերաբերյալ, թե ինքը քաղաքի բյուջեից է հարստացել, Տարոն Մարգարյանը պատասխանեց, որ ինքը չի լսել Փոստանջյանի հայտարարությունները, և հավելեց. «Իմ կարողության մասին ես շատ հստակ, դեռ 2000-ականներից նշել եմ հայտարարագրում. վերցրեք, կարդացեք»:


Անդրադառնալով Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, թե տրանսպորտը դառնալու է 200 դրամ, Տարոն Մարգարյանը պատասխանեց. «Ես չեմ լսել, թե ինչ է ասել Էդմոն Մարուքյանը: Բայց առաջին անգամ եմ լսում 200 դրամի մասին, գոնե որպես քաղաքապետ առաջին անգամ եմ լսում»:

Դիտվել է՝ 1086

Մեկնաբանություններ