ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Էմանուել Մակրոն. Ցանկանում եմ դառնալ բոլոր ֆրանսիացիների նախագահ

Էմանուել Մակրոն. Ցանկանում եմ դառնալ բոլոր ֆրանսիացիների նախագահ
24.04.2017 | 14:31

«Առաջ» շարժման ղեկավար, Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը, որ հաղթել է ընտրությունների առաջին փուլում, հայտարարել է, որ մտադիր է երկու շաբաթից դառնալ «հայրենասերների» նախագահ՝ ի դեմս «ազգայնականների» իշխանության գալու սպառնալիքի։ Նրա խոսքով՝ ինքը լավատեսությամբ է նայում երկրորդ փուլի հեռանկարներին։

«Ես ցանկանում եմ երկու շաբաթ անց դառնալ ձեր նախագահը, Ֆրանսիայի ողջ ժողովրդի նախագահը, հայրենասերների նախագահը՝ ի դեմս ազգայնականների սպառնալիքի»,-հայտարարել է նա՝ ելույթ ունենալով իր կողմնակիցների առջև։ Նա նշել է, որ ինքը պետք է է՜լ ավելի համախմբի մարդկանց, հաշտեցնի Ֆրանսիան՝ 2 շաբաթից հաղթելու համար։ Դրա համար Մակրոնը պետք է կառավարման ու անցման նպատակով լայն կոալիցիա ստեղծի, իսկ դրա համար պետք են նոր դեմքեր, նոր տաղանդներ։ «Ձեր անունից ես երկրորդ փուլ կտանեմ լավատեսության ձեր պահանջներն ու հույսի ձայնը՝ մեր երկրի ու Եվրոպայի համար»,- ասել է Մակրոնը։ Նրա խոսքով՝ ինքը մտադիր է կառուցել «ուժեղ Ֆրանսիա, որը պաշտպանում է»։ Մակրոնը հայտնել է նաև «եվրոպական շինարարությանը խթան հաղորդելու» անհրաժեշտության մասին։ Նա մատնացույց է արել երկու առանցքային քաղաքական ուժերի՝ ձախերի ու աջ կենտրոնամետների պարտությունը, ովքեր ղեկավարել են երկիրը վերջին 30 տարում։

Դիտվել է՝ 1656

Մեկնաբանություններ