Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Լը Պենն ընտրություններում իր արդյունքը համարել է «ֆրանսիացիների առաջին քայլը դեպի Ելիսեյան պալատ»

Լը Պենն ընտրություններում իր արդյունքը համարել է «ֆրանսիացիների առաջին քայլը դեպի Ելիսեյան պալատ»
24.04.2017 | 14:32

«Ազգային ճակատի» նախագահ Մարին լը Պենը պատմական է որակել նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները: Պա դե Կալեի դեպարտամենտի Էնեն Բոմոնում կայացած հանրահավաքում՝ ընդգծելով, որ ինքը հանրապետության նախագահի «ժողովրդական թեկնածուն է»` նա ասել է. «Դեպի Ելիսեյան պալատ ֆրանսիացիների ուղու առաջին փուլը հաղթահարված Է: Դա պատմական արդյունք Է, և այժմ ինձ վրա է դրվում ֆրանսիական ազգի, նրա միասնության, նրա անվտանգության, նրա մշակույթի պաշտպանության վիթխարի պատասխանատվությունը»: Լը Պենը նաև երկրի քաղաքացիներին կոչ է արել իրեն աջակցել երկրորդ փուլում և քվեարկել «չվերահսկվող գլոբալացման» դեմ:


Նա քվեարկությունը, որի արդյունքները վկայում են «Ազգային ճակատին» ցուցաբերվող լայն աջակցության մասին, որակել է բողոքի դրսևորում «չպաշտպանված սահմանների, անազնիվ մրցակցության, ահաբեկիչների ազատ տեղաշարժի դեմ»:

Դիտվել է՝ 810

Մեկնաբանություններ