ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված արարողություն՝ Չեռնոգորիայում

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված արարողություն՝ Չեռնոգորիայում
24.04.2017 | 23:10

Ապրիլի 24-ին Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն:


Չեռնոգորիայի հայ համայնքի նախաձեռնությամբ Բուդվայի մերձակա Սբ Աստվածամայր հայկական եկեղեցում մատուցվեց պատարագ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների: Արարողությանը ներկա էին հայեր, սերբեր, չեռնոգորացիներ, գերմանացիներ, ռուսներ, ուկրաինացիներ և չեչեններ:

Դիտվել է՝ 585

Մեկնաբանություններ