ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Նենսի Փելոսի. Պետք է ճշմարտությանը տեր կանգնենք. այլևս երբեք

Նենսի Փելոսի. Պետք է ճշմարտությանը տեր կանգնենք. այլևս երբեք
25.04.2017 | 15:43

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների ղեկավար Նենսի Փելոսին անդրադարձել է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին և նշել, որ չպետք է անարգել սպանվածների հիշողությունը` մերժելով հայերի հաշվարկված ու լայնածավալ ոչնչացումն անվանել այն, ինչ կա:

«Այսօր Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցն է: Տարիների ընթացքում Օսմանյան կայսրության ղեկավարները սպանեցին ավելի քան 1,5 մլն հայ տղամարդկանց, կանանց և երեխաների: Շատ հաճախ այդ սարսափելի իրադարձությունների փաստը հերքվում է, սակայն պատմական փաստերը հայտնի են: Մենք չպետք է անարգենք սպանվածների հիշողությունը կամ վերապրող ընտանիքների ցավը` մերժելով հայերի հաշվարկված ու լայնածավալ ոչնչացումն անվանել այն, ինչ կա»,- հայտարարել է Փելոսին` ընդգծելով՝ «Եթե անտեսում ենք անցյալի վայրագությունները, դատապարտված ենք դրանց կրկնությանը»:

«Այս մռայլ օրը, երբ ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության զոհերի և Հոլոքոստի հետևանքով սպանված 6 միլիոն հրեաների հիշատակը, մենք կրկին վերահաստատում ենք մեր հանձնառությունը` շարունակելու պատմությունները մահացածների մասին: Մենք պետք է ճշմարտությանը տեր կանգնենք և վերահաստատենք մեր հանդիսավոր խոստումը. այլևս երբեք»,- նշել է Նենսի Փելոսին:

Դիտվել է՝ 899

Մեկնաբանություններ