ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

ՍԴ-ն ապրիլի 25-ին կքննարկի Կոնգրես- ՀԺԿ դաշինքի դիմումը

ՍԴ-ն ապրիլի 25-ին կքննարկի Կոնգրես- ՀԺԿ դաշինքի դիմումը
25.04.2017 | 15:44

ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունը ՍԴ-ն կսկսի ապրիլի 25-ին: Սահմանադրական դատարանի մամուլի խոսնակ Հովհաննես Պապիկյանը նշել է, որ դիմումն ընդունելուց հետո 15 օրում Սահմանադրական դատարանը պետք է քննարկի և որոշում կայացնի:

«Սահմանադրական դատարանն ապրիլի 14-ին ստացել է դաշինքի դիմումը, ապրիլի 25-ին կսկսվի դիմումի քննությունը, սակայն այս պահին ոչ ոք չի կարող ասել, թե կոնկրետ երբ կլինի որոշումը: Քանի որ դիմումն ընդունել ենք ապրիլի 14-ին, որոշումը հրապարակելու վերջնաժամկետն ապրիլի 29-ն է, բայց կարող է որոշումը լինել այդ օրը կամ դրանից առաջ»:
Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը կգումարվի Սահմանադրական դատարանի որոշումից հետո երրորդ հինգշաբթի օրը: Եթե ՍԴ-ն որոշումը կայացնի ապրիլի 25-26-ին, ԱԺ առաջին նիստը կկայանա մայիսի 11-ին, եթե որոշումը հրապարակվի ապրիլի 27-29-ին, նոր ԱԺ-ի առաջին նիստը կկայանա մայիսի 18-ին:

Դիտվել է՝ 956

Մեկնաբանություններ