ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

«Ապրիլի 24-ի հիշատակման պլատֆորմը» Ստամբուլում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառում է կազմակերպել

«Ապրիլի 24-ի հիշատակման պլատֆորմը» Ստամբուլում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառում է կազմակերպել
25.04.2017 | 15:46

«Ապրիլի 24-ի հիշատակման պլատֆորմը» Ստամբուլում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառում է կազմակերպել: «102 տարի եղավ, առերեսվեք» միջոցառումը մեկնարկել է ապրիլի 24-ին` ժամը 19:15-ին, Թաքսիմի հրապարակի հարակից տարածքում:

Միջոցառմանը մասնակցել են Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչներ, քուրդ գործիչներ, արտասահմանից Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար Թուրքիա ժամանած հյուրեր:

Դիտվել է՝ 711

Մեկնաբանություններ