ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Ջուլիան Ասանժ. Թուրքիան փորձում է կոծկել Հայոց ցեղասպանության փաստը

Ջուլիան Ասանժ. Թուրքիան փորձում է կոծկել Հայոց ցեղասպանության փաստը
25.04.2017 | 16:08

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտարարել է, որ Թուրքիան փորձում է կոծկել Հայոց ցեղասպանության փաստը: «1,5 միլիոն մարդ է զոհ գնացել Հայոց ցեղասպանությանը։ Ես դա գիտեմ, անձամբ եմ հետաքննել, իսկ Թուրքիան փորձում է կոծկել դա»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ջուլիան Ասանժը:

Դիտվել է՝ 870

Մեկնաբանություններ