ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Էմանուել Մակրոն. Ես առավելագույն ջանքեր եմ ներդնելու՝ ղարաբաղյան հակամարտության լիարժեք լուծման համար

Էմանուել Մակրոն. Ես առավելագույն ջանքեր եմ ներդնելու՝ ղարաբաղյան հակամարտության լիարժեք լուծման համար
26.04.2017 | 00:47

Ես առավելագույն ջանքեր եմ ներդնելու՝ ղարաբաղյան հակամարտության լիարժեք լուծման համար՝ հայտարարել է Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթած թեկնածու Էմանուել Մակրոնը:


«Այսօր մանրամասներ չեմ ներկայացնի, բայց այն, որ ես այստեղ եմ, արդեն շատ բանի մասին է խոսում: Ես առավելագույն ջանքեր եմ ներդնելու՝ ղարաբաղյան հակամարտության լիարժեք լուծման համար, բայց այդ խնդիրը, և դուք գիտեք դա, անհնար է միայնակ լուծել»,- նշել է Մակրոնը:

Դիտվել է՝ 1289

Մեկնաբանություններ