ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

ԵՄ դեսպանները հաստատեցին ՈՒկրաինայի հետ վիզային ռեժիմի ազատականացումը

ԵՄ դեսպանները հաստատեցին ՈՒկրաինայի հետ վիզային ռեժիմի ազատականացումը
26.04.2017 | 19:57

Բրյուսելում այսօր ԵՄ դեսպանները հաստատել են ՈՒկրաինայի հետ վիզային ռեժիմի ազատականացումը: Սա կարևոր քայլ է համարվում, որին հաջորդելու է ԵՄ նախարարների որոշումը:

Ակնկալվում է, որ դա տեղի կունենա մայիսի 11-ին, իսկ մայիսի 17-ին Ստրասբուրգում կկայանա համաձայնագրի ստորագրման արարողությունը: Հավանաբար հունիսի կեսերից ՈՒկրաինայի քաղաքացիները առանց վիզայի կարող են ճամփորդել ԵՄ երկրներ:

Դիտվել է՝ 594

Մեկնաբանություններ