ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Բելառուսն ԱՄՆ-ի հետ հարաբերություններում «վերբեռնման» հույս ունի

Բելառուսն ԱՄՆ-ի հետ հարաբերություններում «վերբեռնման» հույս ունի
28.04.2017 | 00:45

Բելառուսն ԱՄՆ-ի հետ հարաբերություններում «վերբեռնման» հույս ունի՝ ասել է Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը: Նա ընդգծել է, որ Վաշինգտոնի հետ երկխոսության ակտիվացումը սկզբունքորեն կարևոր է, քանի որ ԱՄՆ-ը դեֆակտո մնում է գերտերություն, որը որոշում է համաշխարհային իրադարձությունների ընթացքը:

«Քաղաքական սուր տարաձայնությունների ժամանակ պահպանվել են ընդհանուր շահեր և համագործակցություն տարածաշրջանային և գլոբալ անվտանգության ապահովման ոլորտում»,- ասել է նա: Մակեյը հիշեցրել է, որ երկու երկրների հարբերություններում դրական փոփոխություններ ևս եղել են, ինչպես օրինակ «Բելառուսնեֆտ», «Բելտեխէքսպորտ», «ԲելՕՄՕ» ընկերությունների դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկումը: «Այս ամենը զգուշավոր լավատեսություն և հույս է տալիս, որ ամերիկյան նոր վարչակազմի օրոք ամեն ինչ մաքուր էջից սկսելու հնարավորություն է ընձեռվել:

Եվ, իհարկե, շատ ցանկալի է, որ Վաշինգտոնը հրաժարվի մեր պետության հանդեպ քաղաքական իներցիայից»,- ասել է նա:

Դիտվել է՝ 606

Մեկնաբանություններ