ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Մարիա Զախարովան ԱԳ նախարարների հանդիպման մասին

Մարիա Զախարովան ԱԳ նախարարների հանդիպման մասին
28.04.2017 | 00:46

Ապրիլի 28-ին Մոսկվայում կայանալու է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա խոսքով, նախարարներին որոշակի փուլում կմիանան նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և Անջեյ Կասպրշիկի անձնական ներկայացուցիչը:

Դիտվել է՝ 621

Մեկնաբանություններ