ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Վարչապետ Կարեն Կարապետյանի և Սերժ Սարգսյանի միջև լուրջ բախում է սպասվում

Վարչապետ Կարեն Կարապետյանի և Սերժ Սարգսյանի միջև լուրջ բախում է սպասվում
28.04.2017 | 17:14

«Ժամանակի» տեղեկություններով՝ առաջիկայում սպասվում է լուրջ բախում վարչապետ Կարեն Կարապետյանի և Սերժ Սարգսյանի միջև։

Նրան հայտնի է դարձել, որ Սամվել Կարապետյան-Կարեն Կարապետյան տանդեմը յուրային դարձնելու համար բանակցել է ՀՀԿ-ից և «Ծառուկյան» դաշինքից պատգամավորության որոշ թեկնածուների հետ՝ առաջարկելով լուրջ գումարներ։ Կարեն Կարապետյանը, ՀՀԿ խմբակցությունում չունենալով բավարար թվով իր մարդկանց, որոշել է Սամվել Կարապետյանի փողերով «առնել» և հավաքագրել նրանց։

Դիտվել է՝ 941

Մեկնաբանություններ