ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Դոնալդ Թրամփ. Ես չեմ ցանկանում հայտնի լինել որպես նախագահ, որ շատ է զվարճանում, որովհետև ես շատ եմ աշխատում

Դոնալդ Թրամփ. Ես չեմ ցանկանում հայտնի լինել որպես նախագահ, որ շատ է զվարճանում, որովհետև ես շատ եմ աշխատում
29.04.2017 | 20:18

ԱՄՆ նախագահ և Նյու Յորքից միլիարդատեր Դոնալդ Թրամփը ասել է, որ նախընտրում է տուն չգնալ՝ բյուջետային միջոցներ տնտեսելու համար: «Ես սիրում եմ Նյու Յորքը, սակայն վերադառնալ որպես նախագահ շատ թանկ է»,- ասել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչու է նա այդքան հազվադեպ լինում Նյու Յորքում։

Նա նշել է, որ Նյու Յորքում նախագահի ժամանման ժամանակ փակվում են փողոցները և անհանգստություն պատճառում քաղաքացներին։ «Ես չեմ ցանկանում հայտնի լինել որպես նախագահ, որ շատ է զվարճանում, որովհետև ես շատ եմ աշխատում»,- ասել է Թրամփը։

Դիտվել է՝ 709

Մեկնաբանություններ