ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Հռոմի պապը գնահատել է տարածաշրջանի խնդիրների լուծման Եգիպտոսի ջանքերը

Հռոմի պապը գնահատել է տարածաշրջանի խնդիրների լուծման Եգիպտոսի ջանքերը
30.04.2017 | 02:14

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը գնահատել է Եգիպտոսի կողմից Մերձավոր Արևելքի խնդիրների լուծման ջանքերը, ագրեսիային և ահաբեկչությանը դիմակայումը՝ ասված է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի վարչակազմի հայտարարությունում` Կահիրեում Եգիպտոսի նախագահի և Հռոմի պապի հանդիպման արդյունքներում:

«Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նշել է այն դերի կարևորությունը, որը խաղում է Եգիպտոսը Մերձավոր Արևելքում, գնահատելով նրա ջանքերը տարածաշրջանների մարդկային մեծ տառապանք առաջացնող խնդիրների լուծման համար, և նշել է Եգիպտոսի ջանքերին իր աջակցությունը ագրեսիայի և ահաբեկչության դադարեցման, զարգացման, ծաղկման և խաղաղության հասնելու հարցերում»,- ասված է հայտարարությունում:


Եգիպտոսի նախագահը վստահեցրել է Հռոմի պապին, որ քրիստոնեական համայնքը «եգիպտական համայնքի անբաժան մասն է», և Եգիպտոսը հավասարապես է վերաբերվում իր բոլոր քաղաքացիներին, անկախ նրանց հավատից:

Դիտվել է՝ 882

Մեկնաբանություններ