ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Հասան Ռոհանի. Մենք թույլ չենք տա երկրում կրկին ոստիկանական մթնոլորտ հաստատել

Հասան Ռոհանի. Մենք թույլ չենք տա երկրում կրկին ոստիկանական մթնոլորտ հաստատել
30.04.2017 | 16:17

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ եթե իրանցիները ընտրություններում քվեարկեն իր պահպանողական հակառակորդների օգտին, երկրում կարող է գլուխ բարձրացնել ավտորիտարիզմը: «Մենք նրանց թույլ չենք տա երկրում կրկին ոստիկանական մթնոլորտ հաստատել»,- ասել է Ռոհանին` ապրիլի 29-ին Յազդ քաղաքում նախընտրական հանրահավաքում:


Ռոհանիի մրցակից Էբրահիմ Ռաիսին հանրահավաք է անցկացրել Թեհրանում, որտեղ քննադատել է նախագահի տնտեսական քաղաքականությունը:
«Այսօր մեր երիտասարդության 30 տոկոսը աշխատանք չունի, գործազրկության մակարդակը ավելի քան 12 տոկոս է կազմում: Այս անընդունելի իրավիճակը ստեղծվել է թույլ կառավարման հետևանքով»,- նշել է Ռաիսին:
Իրանում նախագահական ընտրությունները մայիսի 19-ին են:

Դիտվել է՝ 1042

Մեկնաբանություններ