ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               

Կուբայում ավիաաղետի հետևանքով 8 մարդ է զոհվել

Կուբայում ավիաաղետի հետևանքով 8 մարդ է զոհվել
30.04.2017 | 16:21

Կուբայում ավիաաղետի հետևանքով 8 մարդ է զոհվել՝ հաղորդում է AP-ն:
Aerogaviota ավիաընկերությանը պատկանող ԱՆ-26 օդանավը, որը թռիչքն իրականացրել է Կուբայի արևելյան Բարակոա քաղաքի օդանավակայանից, ռադարների էկրաններից անհետացել է Պինար դել Ռիոյի շրջանում, իսկ ավելի ուշ կործանվել: Աղետի հետևանքով 8 մարդ է զոհվել:

Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ օդանավում 39 մարդ է եղել: Կուբայի կառավարությունը հայտարարել է, որ կործանված ԱՆ-26 օդանավը ռազմական էր: Կուբայի ՊՆ-ի հայտարարության համաձայն՝ ԱՆ-26 օդանավը Հավանայի մերձակայքի Պլայա Բարակոա օդանավակայանից թռիչքն իրականացրել է առավոտյան 6:38-ին և Կանդելարիա քաղաքից 65 կմ հեռավորությամբ բախվել ժայռին: Օդանավում 8 մարդ է եղել, բոլորն էլ զոհվել են: Զինվորական աղբյուրների փոխանցմամբ՝ հատուկ հանձնաժողովը հետաքննում է միջադեպը:

Դիտվել է՝ 899

Մեկնաբանություններ