ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Անգելա Մերկելն այսօր կժամանի Ռուսաստան

Անգելա Մերկելն այսօր կժամանի Ռուսաստան
02.05.2017 | 20:12

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը վերջին երկու տարում առաջին անգամ աշխատանքային այցով կժամանի ՌԴ: Սոչիում ՌԴ նախագահի ամառային նստավայրում Անգելա Մերկելն ու Վլադիմիր Պուտինը կքննարկեն ՈՒկրաինայի և Սիրիայի հակամարտությունները, որոնցում Ռուսաստանի դերակատարությունը Բեռլինն անընդունելի է համարում։


Հանդիպումից առաջ կողմերը հայտարարել են, թե ՈՒկրաինայի հարցում բեկում չի լինի։ Հենց ՈՒկրաինայի արևելքի իրադարձություններն են Բեռլինի և Մոսկվայի՝ սառը պատերազմից ի վեր ամենալարված հարաբերությունների պատճառը։ Գերմանիայի իշխանությունները Մոսկվայից շարունակաբար պահանջում են կատարել մինսկյան համաձայնությունները և նպաստել 10 հազար մարդու կյանք խլած ուկրաինական հակամարտության կարգավորմանը։
ՌԴ նախագահն ու Գերմանիայի կանցլերը հանդիպման ընթացքում կքննարկեն նաև էներգետիկ և տնտեսական կապերը, հուլիսին Համբուրգում կայանալիք G20 գագաթնաժողովը, որում Մերկելը լինելու է ընդունող կողմը։ Ենթադրվում է որ գագաթնաժողովին տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Գերմանական կողմը հայտնում է, որ Մերկելը Պուտինի հետ հանդիպմանը մտադիր է քննարկել նաև Չեչնիայում համասեռամոլների հետ կապված խնդիրները, Ռուսաստանում իրավապաշտպանների դեմ գործադրվող բռնաճնշումները։ Արևմտյան մամուլը նկատում է, որ այս հանդիպման լեզուն, ինչպես միշտ, ամենահեշտ լուծվող հարցն է։ Մերկելը, ինչպես հայտնի է, վարժ ռուսերեն է խոսում, իսկ Պուտինը, իր հերթին, գերմաներեն գիտի, որը սովորել է դեռևս կոմունիզմի ժամանակներում՝ Դրեզդենում КГБ-ի շարքերում ծառայության ժամանակ։ Սևծովյան քաղաքում սպասվող հանդիպումը, սակայն, մեծ հույսեր չի ներշնչում՝ ոչ Մոսկվայում, ոչ Բեռլինում։ Այդուհանդերձ, ինչպես պնդում է Եվրախորհրդարանի փոխնախագահ Ալեքսանդր Գրաֆ Լամբսդորֆը, Գերմանիայի կանցլերը Կրեմլի ղեկավարի հետ ՈՒկրաինայի հարցով պետք է կոշտ երկխոսություն ունենա։

«Ռուսաստանը պետք է գիտակցի, որ պարտավոր է կատարել իր ստանձնած պարտավորությունները Դոնբասի հակամարտության կարգավորման հարցում, և քանի դեռ չի կատարել դրանք, պատժամիջոցների թուլացման մասին խոսք անգամ լինել չի կարող»,- «Դոյչե Վելլե»-ի հետ զրույցում ասել է Լամբսդորֆը։

Դիտվել է՝ 830

Մեկնաբանություններ