ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Ստոլտենբերգ. ՆԱՏՕ-ն մինչև հունիս կորոշի` ավելացնո՞ւմ է ամերիկյան զորքերի թիվը Աֆղանստանում

Ստոլտենբերգ. ՆԱՏՕ-ն մինչև հունիս կորոշի` ավելացնո՞ւմ է ամերիկյան զորքերի թիվը Աֆղանստանում
02.05.2017 | 20:13

ՆԱՏՕ-ն մինչև հունիս կորոշի՝ ավելացնո՞ւմ է ամերիկյան զորքերի թիվը Աֆղանստանում՝ գրոհայինների դեմ պայքարելու համար՝ հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, երբ ԱՄՆ իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարեց, որ Աֆղանստանի անվտանգության ուժերը «սարսափելի մեծ թվով կորուստներ ունեն»:

Գերմանական մամուլին տված հարցազրույցում Ստոլտենբերգը հավանական է համարել զորքի թվի ավելացումը՝ ստույգ թիվ չնշելով։

Դիտվել է՝ 746

Մեկնաբանություններ