ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Ինքնաբացարկի ինքնաբացարկ

Ինքնաբացարկի ինքնաբացարկ
03.05.2017 | 14:47

ԿԸՀ պատգամավորական մանդատից հրաժարվելու վերաբերյալ մայիսի 2-ին դիմումներ ներկայացրածներից մի քանիսն այսօր՝ մայիսի 3-ին, հետ են վերցրել իրենց դիմումները՝ ասել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Ըստ օրենսդրության, ինքնաբացարկ ներկայացրածները կարող են մինչև արձանագրության կազմումը՝ այսօր ժամը 15:00-ն, դիմել ԿԸՀ և հետ վերցնել իրենց դիմումները: «Մի քանի դիմում եղել է՝ առանց նոտարական վավերացման, սպասվում է, որ կգան նիստին»,- ասաց Տիգրան Մուկուչյանը:


Թե ովքեր են հետ վերցրել դիմումները, այս պահին հայտնի չէ: Քանի որ ինքնաբացարկի դիմումները հետ վերցնելու դիմումները առանց վավերացման են, դիմումատուները պետք է ներկայանան ԿԸՀ նիստին և հաստատեն, որ իրենք հետ են վերցնում ինքնաբացարկի դիմումները: ԿԸՀ-ն հրապարակել է պատգամավորական մանդատներից հրաժարված անձանց ցանկը: Նրանցից երկուսը՝ «Ծառուկյան» դաշինքից Նապոլեոն Ազիզյանը և Խաչիկ Մանուկյանը, հերքել են մանդատից հրաժարվելու դիմում ներկայացնելը:

Դիտվել է՝ 1040

Մեկնաբանություններ