ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

«Ծառուկյան» դաշինքում պառակտում կա

«Ծառուկյան» դաշինքում պառակտում կա
04.05.2017 | 02:25

«Ծառուկյան» դաշինքում պառակտում կա՝ ԿԸՀ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Ծառուկյան» դաշինքից Վայոց ձորի մարզից ընտրված Սերգեյ Բագրատյանը: «Եթե այս իրավիճակը ճիշտ և արագ չվերլուծվի, պատճառները վեր չհանվեն, մեղավորները չպատժվեն, իհարկե պառակտում կա»,- հայտարարեց նա:


Հարցին՝ կլքե՞ք ԲՀԿ-ն, նա արձագանքեց. «Ընթացքում կտեսնենք, դեռ որոշում չունեմ: Մեզ հետ չեն զրուցել ինքնաբացարկի դիմում ներկայացնելուց: Դա առիթ է տվել, որ մենք էլ իրենց չներկայանանք: Սա անհարգալից վերաբերմունք է բոլորիս հանդեպ: Փորձել եմ պարզաբանում ստանալ, փորձել եմ կապվել, չի հաջողվել»:
Հարցին, թե ինքնաբացարկի դիմում չի՞ գրել, Բագրատյանը պատասխանեց. «Դիմում գրել ենք, բայց այդ դիմումի բովանդակությունը չի համապատասխանում այն գործառույթին, որն այսօր արվել է: Այսինքն` այդ դիմումով այսօր ինքնաբացարկ չես կարող հայտնել: Դա գործում էր մինչև ընտրության օրը: Ընտրությունից հետո դու այլ կարգավիճակ ես ստանում, արդեն պատգամավոր ես և թեկնածուի հրաժարվելը դառնում է անիմաստ»: Նա ընդգծեց, որ դիմումները գրել են այն դեպքի համար, որ հնարավոր է՝ երկրից բացակայեն կամ հիվանդության պատճառով հնարավորություն չունենան աշխատելու:


Սերգեյ Բագրատյանը հույս հայտնեց, որ եթե օրինականությունը հաղթի, կդառնա պատգամավոր. «Ավելի շատ վիրավորանք կա, քան խաբված լինելու զգացում: Եթե մեկն իմ նկատմամբ անարդարացի որոշում է կայացրել, ես բոլոր քայլերին դիմելու եմ, ով ուզում է լինի»: Սերգեյ Բագրատյանը քիչ հավանական է համարում, որ իշխանությունները կարող էին Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ճնշումներ բանեցնել, ազդեին, որ նա գնա այսպիսի քայլի. «Չեմ կարծում: Եթե ազդեին, դուք այլ կազմ պետք է տեսնեիք, բայց այն կազմը, որ դուք տեսնում եք՝ 12 կանայք կարծեմ, դա չի խոսում ուժեղ կազմի մասին»:

Դիտվել է՝ 767

Մեկնաբանություններ