ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարարի հետ

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարարի հետ
04.05.2017 | 23:24

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 4-ին Երևանում հանդիպեց Արցախի ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի հետ: Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց Մոսկվայում նախորդ շաբաթ կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը։

Նախարարները քննարկեցին երկու նախարարությունների փոխգործակցության հարցեր:

Դիտվել է՝ 585

Մեկնաբանություններ