ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել

Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել
04.05.2017 | 23:25

Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որի ընթացքում քննարկվել են 2016 թ. դեկտեմբերի 20-ի կարգադրությամբ ստեղծված՝ Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխումների ապահովման աշխատանքային խմբի գործունեության ընթացքը և միջանկյալ արդյունքները, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող օրենքների նախագծերի նախապատրաստման վիճակը:

Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացվել են հակակոռուպցիոն նոր մարմնի կարգավիճակին, կազմավորմանը և գործառույթներին, անկախության երաշխիքներին, բյուջետային ֆինանսավորմանը վերաբերող հարցեր: Խորհրդակցության ընթացքում ընդգծվել է կոռուպցիայի արդյունավետ կանխարգելմանը վերաբերող հիմնարար խնդիրների ամբողջական լուծման կարևորությունը՝ պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերի վերլուծությունն ու արժանահավատության ստուգումը, այդ նպատակով հավելյալ տեղեկատվության հասանելիության ապահովումը, ապօրինի հարստացման դեպքերի բացահայտման գործում իրավապահ մարմինների հետ համագործակցության ուժեղացումը, շահերի հայտարարագրման կառուցակարգերի ներդրման միջոցով շահերի բախման կանխարգելումը: Խորհրդակցության արդյունքներով աշխատանքային խմբի ղեկավարին տրվել են հանձնարարականներ, հստակեցվել են նախագծերի մշակման աշխատանքներն ավարտելու ժամկետները:

Դիտվել է՝ 613

Մեկնաբանություններ