ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Աբրամ Բախչագուլյանը նշանակվել է ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ

Աբրամ Բախչագուլյանը նշանակվել է ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ
06.05.2017 | 12:31

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Աբրամ Բախչագուլյանը նշանակվել է ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայիքց։

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 11-րդ հոդվածների 1-ին մասերը՝ ո ր ո շ ու մ ե մ. Աբրամ ԲԱԽՉԱԳՈՒԼՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամ՝ մինչև 2022 թվականի նոյեմբերի 14-ը պաշտոնավարման ժամկետով»,-ասված է նախագահի հրամանագրում:

Դիտվել է՝ 429

Մեկնաբանություններ