ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Կրակոցներ Հայաստանի սահմանին

Կրակոցներ Հայաստանի սահմանին
06.05.2017 | 12:59

ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ մայիսի 4-ին և լույս 5-ի գիշերը Հայաստանի սահմանին ևս եղել են կրակոցներ, սակայն զգալիորեն ավելի պակաս:

Որևէ կորուստ չի եղել: Այսօր Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 45 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 730 կրակոց:

Դիտվել է՝ 511

Մեկնաբանություններ