ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

ԱՄՆ-ը ափսոսանք է հայտնում

ԱՄՆ-ը ափսոսանք է հայտնում
06.05.2017 | 13:00

ԱՄՆ-ը ափսոսանք է հայտնում Երևանում ԵԱՀԿ գրասենյակի մոտալուտ փակման կապակցությամբ՝ հայտարարել է ԵԱՀԿ Մշտական խորհրդում ԱՄՆ գործերի հավատարմատար Քեյթ Բայրնեսը:

«Ցավում ենք, որ փակվում է Հարավային Կովկասում ԵԱՀԿ վերջին գրասենյակը: Այդ գրասենյակները անգնահատելի աջակցություն են ցուցաբերում այն երկրներին, որտեղ գտնվում են՝ օգնելով ամրապնդել նվիրվածությունը ԵԱՀԿ սկզբունքներին և հանձնառություններին, ապահովելով վաղ նախազգուշացում և ճգնաժամերի կառավարում, խրախուսելով երկխոսություն կառավարության և քաղաքացիական հասարակության միջև»,- ասված է հայտարարության տեքստում, որը տեղադրված է ԵԱՀԿ-ի կայքում: «Մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ գերմանական և ավստրիական նախագահությունների վճռական ջանքերը՝ Երևանում ԵԱՀԿ գրասենյակի մանդատի երկարաձգման ստեղծված փակուղուց դուրս գալու ուղղությամբ: Ափսոսում ենք, որ Ադրբեջանը հրաժարվեց համաձայնել մանդատի երկարաձգմանը, քանի դեռ Գրասենյակը շարունակում է իր մարդասիրական ականազերծման հետ կապված գործունեությունը: Հայաստանը, հավատարիմ մնալով փոխհամաձայնության ոգուն, համաձայնեց Գրասենյակի այդօրինակ գործունեության դադարեցմանը: Չնայած նախագահության՝ ամիսներ շարունակ գործադրած ջանքերին, հնարավոր չեղավ հասնել ձևակերպման, որը կբավարարեր բոլոր անդամ երկրներին և թույլ կտար ընդունել մանդատի երկարաձգման մասին Մշտական խորհրդի որոշում»,- հիշեցնում է ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելությունը:

«Մենք կոչ ենք անում նախագահությանը և գլխավոր քարտուղարին՝ նոր ուղիներ փնտրել Հայաստանում, և Հարավային Կովկասում ԵԱՀԿ ներկայությունը պահպանելու համար»,- ասված է հայտարարությունում: ԱՄՆ-ը նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանում ԵԱՀԿ դեսպան Ավակովին և նրա աշխատակազմին՝ «գերազանց աշխատանքի և նվիրվածության համար՝ հատկապես հաշվի առնելով վերջին ամիսներին Գրասենյակի ապագայի հետ կապված անորոշությունը»:

Դիտվել է՝ 444

Մեկնաբանություններ