ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Թրամփը Բրյուսելում կհանդիպի Տուսկին և Յունկերին

Թրամփը Բրյուսելում կհանդիպի Տուսկին և Յունկերին
06.05.2017 | 13:05

Բրյուսելում մայիսի 25-ին տեղի կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ՝ Թվիթերի իր էջում գրել է Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Մինա Անդրեևան։

Մայիսի 25-ին Սպիտակ տան ղեկավարը Բելգիա է ժամանելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։

Դիտվել է՝ 470

Մեկնաբանություններ